Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

ԱԺ արտահերթ նիստ

ԱԺ արտահերթ նիստ
15.12.2014 | 18:59

Այսօր հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է մոտ 30 օրինագիծ: Կքննարկվեն 8 միջազգային պայմանագրեր, ԵԱՏՄ անդամակցության հետ կապված մի շարք օրենքներ, ՀԴՄ-ների հետ կապված օրենքի նախագիծը, ՏՏ ոլորտի արտոնությունների շնորհումը, Գյումրու օդանավակայանի օդի տուրքի հետ կապված փաթեթը, նաև կքննարկվի գազի հանձնաժողովի եզրակացությունը:

Դիտվել է՝ 1244

Մեկնաբանություններ